Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սկսվել է ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովը

Սկսվել է ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովը
04.09.2017 | 13:50

Այսօր հարավչինական Սյամեն քաղաքում սկսվել է ԲՌԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովը։ Համատեղ լուսանկարից հետո պետությունների ղեկավարներն անցել են նեղ կազմով հանդիպման, որի ընթացքում կքննարկեն իրավիճակը համաշխարհային տնտեսությունում, գլոբալ տնտեսական կառավարումը, միջազգային և տարածաշրջանային հակամարտությունները, ազգային անվտանգությունն ու զարգացումը։


Չինաստանը, որն այս տարի նախագահում է ԲՌԻԿՍ-ում, գագաթնաժողովի նպատակ է սահմանել հանուն խաղաղության ու կայունության աջակցման փոխշահավետ ու համապարփակ գործընկերության ուժեղացումը, համընդհանուր զարգացման առաջխաղացումը և գլոբալ կառավարման համակարգի բարելավումը։
Այսօր կկայանա նաև ընդլայնված կազմով՝ «1+20» ձևաչափով հանդիպում, որի մասնակիցները կքննարկեն գործնական փոխգործակցությունը՝ ընդհանուր զարգացման նպատակով, մարդասիրական և մշակութային փոխանակությունների հարցերով։ Երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով հայտարարություն կընդունվի։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ